Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը:
Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ մրցանակը ամեն տարի տրվում է հայկական ֆուտբոլի լավագույն ֆուտբոլիստին։ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը ընտրվում է ՀՖՖ-ի անդամների, Պրեմիեր Լիգայի մարզիչների և ավագների կողմից անցկացվող քվեարկության արդյունքում[1]։
Առաջին մրցանակը տրվել է 1992 թվականին։ Առաջին մրցանակակիրը եղել է Կիլիկիայի պաշտպան Սարգիս Հովսեփյանը։ Հետագայում նա արժանացել է այդ մրցանակին ևս երկու անգամ (ընդհանուրը 3 մրցանակ)։ Երկուական անգամ մրցանակին արժանացել են Արթուր Պետրոսյանը, ով այդ տարիներին հանդես էր գալիս «Շիրակում», Արմեն Շահգելդյանը, ով 1993 թվականին ստացել է մրցանակը «Արարատում» հանդես գալու տարիներին, իսկ 2007 թվականին՝ «Միկայում»։ Լավագույնի տիտղոսին արժանացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Էդգար Մանուչարյանն է, ով 2004 թ. 17 տարեկանում է դափնեկիր դարձել։ Իսկ ամենատարեցը Սարգիս Հովսեփյանն է, ով 2008 թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 36 տարեկանում։ Ամենից շատը մրցանակին արժանացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով այդ մրցանակին արժանացել է 2009, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016 և 2017 թվականներին։